Որո՞նք են երկակի նշանակության ապրանքները

Երկակի նշանակության ապրանքները (հսկվող ապրանքներ)՝ իրենցից ներկայացնում են յուրաքանչյուր տեսակի գույք, որ կիրառվում է քաղաքացիական նպատակների համար և իրենց բնույթին ու հատկություններին համապատասխան` կարող է օգտագործվել նաև ռազմական նպատակներով, ներառյալ` զանգվածային ոչնչացման զենքի և դրա փոխադրման միջոցների ստեղծման համար.

 

Երկակի նշանակության տեղեկատվություն և մտավոր գործունեության արդյունքները (հսկվող ոչ նյութական արժեքներ)` ցանկացած բնույթի տեղեկատվությունն է, մտավոր գործունեության արդյունքը, համակարգչային ծրագրերը, որոնք կիրառվում են քաղաքացիական նպատակների համար և իրենց բնույթին համապատասխան` կարող են օգտագործվել նաև ռազմական նպատակներով, ներառյալ` զանգվածային ոչնչացման զենքի և դրա փոխադրման միջոցների ստեղծման համար:

 

Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հսկվող ոչ նյութական արժեքների փոխանցման համար անձը ենթակա է պատասխանատվության միայն այն դեպքում, երբ գիտակցել է կամ պարտավոր էր գիտակցել, որ դրանք, բացի քաղաքացիական նպատակներից, կարող են օգտագործվել նաև ռազմական նպատակներով, ներառյալ` զանգվածային ոչնչացման զենքի և դրա փոխադրման միջոցների ստեղծման համար:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել