Հեղինակային իրավունքը. ե ՞րբ է ընդունվել առաջին օրենքը

«Հեղինակային իրավունքի մասին» առաջին օրենքն ընդունվել է Անգլիայում 1710թվականին:
«Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2006թվականին:

 

Օրենքը կարգավորում է՝

 

ա) գրականության, գիտության, արվեստի բնագավառների ստեղծագործությունների նկատմամբ դրանց հեղինակների իրավունքների (այսուհետ՝ հեղինակային իրավունք) հետ կապված հարաբերությունները.

 

բ) կատարողների՝ իրենց կատարումների, հնչյունագրեր արտադրողների՝ իրենց պատրաստած հնչյունագրերի, ֆիլմ արտադրողների՝ իրենց ամրագրած ֆիլմերի, հեռարձակող կազմակերպությունների՝ իրենց հաղորդումների, հրատարակիչների՝ իրենց հրատարակությունների հրատարակչական ձևավորումների, տվյալների բազաներ պատրաստողների՝ իրենց պատրաստած տվյալների բազաների նկատմամբ իրավունքների (այսուհետ՝ հարակից իրավունքներ) հետ կապված հարաբերությունները.

 

գ) գույքային իրավունքների կոլեկտիվ հիմունքներով կառավարումը:

 

Հեղինակային իրավունքի օբյեկտ է համարվում գրականության, գիտության և արվեստի բնագավառներում հեղինակի ինքնուրույն կամ այլ հեղինակների հետ իրականացրած ստեղծագործական աշխատանքի յուրօրինակ արդյունքը, որն արտահայտված է բանավոր, գրավոր կամ այլ օբյեկտիվ ձևով, ներառյալ` մշտապես կամ ժամանակավոր պահպանվող էլեկտրոնային ձևը, անկախ ստեղծագործության ծավալից, նշանակությունից, արժանիքներից ու ստեղծման նպատակից:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել