Վերաբաշխում կատարելով 2012 թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում` կառավարությունը Լոռու, Շիրակի և Արագածոտնի մարզերի գյուղական բնակավայրերում, ինչպես նաև Դիլիջան քաղաքում մեկ սենյակի շահառու ճանաչված ընտանիքների բնակարանային պայմաններն ուղղակի ֆինանսական աջակցության տրամադրման միջոցով բարելավելու նպատակով հատկացրել է 1 մլրդ 146 մլն դրամ։ Հայտնում են Կառավարությունից:
Այդ գումարով բնակարանային պայմանները կարող է բարելավել 382 ընտանիք։ Ֆինանսավորումն իրականացվում է Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետությանը 2009 թ. տրամադրված պետական վարկի միջոցների հաշվին` կայունացման դեպոզիտային հաշվից։
Աղբյուրը` Իրավաբան.net