Մինչեւ տարեվերջ Երևանում չջեռուցվող դպրոց չի լինի

 

Կառավարությունն ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնք թելադրված են Երևան քաղաքի չջեռուցվող հիմնական, ավագ և հատուկ դպրոցները ջեռուցման համակարգերով ապահովելու նպատակով լրացուցիչ աշխատանք կատարելու անհրաժեշտությամբ։

Որոշմամբ կջեռուցվի ևս երկու դպրոցի շենք, որոնց համար նախկինում գումար չէր հատկացվել։ «Այսպիսով, մինչև տարեվերջ Երևանում չջեռուցվող դպրոց չի լինի», – շեշտել վարչապետը և հավելել, որ դրանով իսկ կկատարվի ՀՀ նախագահի հանձնարարականը։ Հայտնում են Կառավարությունից:

 

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել