Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատվածություն չունեցող Ռուբեն Մ.-ի դեմ հարուցված քրեական գործը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կեղծել և օգտագործել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող՝ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Շիրակի տարածքային ստորաբաժանման անշարժ գույքի միավորի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների ու սահմանափակումների վերաբերյալ 2012թ փետրվարի 6-ի ՄՏ 06022012-08-0013 միասնական տեղեկանքը, որը ներկայացրել է Ախուրյանի նոտարական գրասենյակ, և ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության ՇՄ ստորաբաժանման որոշումներով արգելանքի տակ գտնվող 0.66 հա հողամասը և 1964.22 քմ շինությունները 2012թ փետրվարի 9-ին կնքված առուվաճառքի պայմանագրով օտարել է քաղաքացիներ Վ. Մնոյանին և Մ. Վարդանյանին:
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին, իսկ գործով մեղադրանքը դատարանում պաշտպանվում է Շիրակի մարզի դատախազության կողմից:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը՝ Իրավաբան.net