Բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, ԱՊՊԱ պայմանագրով պարտադիր ապահովագրման ենթակա է այն քաղաքացիական պատասխանատվությունը, որը բխում է ավտոտրանսպորտային միջոցների օգտագործմամբ տուժողին պատճառված հետևյալ վնասներից.
1) անձնական վնասներ` տուժողի առողջությանը պատճառված վնասներ և դրանց հետևանքով կորցրած աշխատավարձ (եկամուտներ), ինչպես նաև տուժողի մահ.
2) գույքին պատճառված վնասներ:
Տուժողին պատճառված անձնական վնասներ են համարվում տուժողի առողջությանը պատճառված վնասները, դրանց հետևանքով կորցրած աշխատավարձը (եկամուտները), ինչպես նաև տուժողի մահը:
Աղբյուրը`Իրավաբան.net