Վեննայի Ճանապարհային երթևեկության մասին կոնվենցիայի համաձայն՝ ցանկացած փոխադրամիջոց կամ փոխադրամիջոցների շարժակազմ, որը գտնվում է երթևեկության մեջ, պետք է ունենա վարորդ:
Խորհուրդ է տրվում ազգային օրենսդրությունում նախատեսել, որ բեռնակիր, լծկան և հեծկան կենդանիները, ինչպես նաև անասունները և հոտերը պետք է ունենան անասնավար:
Վարորդը պետք է ունենա ֆիզիկական և հոգեկան անհրաժեշտ տվյալներ, և նրա ֆիզիկական և մտավոր վիճակը պետք է նրան թույլ տան` վարելու փոխադրամիջոց:
Մեխանիկական փոխադրամիջոցի վարորդը պետք է ունենա փոխադրամիջոց վարելու համար անհրաժեշտ գիտելիքներ և հմտություն. սակայն այս դրույթը չի խոչընդոտում, ազգային օրենսդրության դրույթներին համապատասխան, նրան մեքենա վարել ուսուցանելուն:
Վարորդը (անասնավարը) պետք է միշտ ի վիճակի լինի վարելու իր փոխադրամիջոցը (վարելու իր անասունները):
Աղբյուր՝ Իրավաբան.net