Շատ հաճախ այս կամ այն ստեղծագործության վրա տեսնում ենք լատիներեն «C» տառը, ոմանք, անկասկած, տեղյակ են, իսկ մի մասն էլ գուցե չգիտի` ինչ է այն նշանակում:
Պետք է իմանալ, որ բացառիկ գույքային իրավունքների տիրապետողն իր իրավունքների մասին ծանուցելու նպատակով կարող է օգտագործել հեղինակային իրավունքի պահպանության նշան, որը տեղադրվում է ստեղծագործության բնօրինակի կամ յուրաքանչյուր օրինակի վրա և կազմված է`
1) շրջանակի մեջ վերցված լատիներեն «C» տառից.
2) բացառիկ հեղինակային իրավունքները տիրապետողի անունից (անվանումից).
3) ստեղծագործության առաջին հրատարակության տարեթվից:
Իրավատեր է համարվում հեղինակային իրավունքի պահպանության նշանում հիշատակված անձը, եթե այլ բան ապացուցված չէ:
Ամենակարևորը. c նշանակում է copyright:
Աղբյուրը` Իրավաբան.net