Ինչպե ՞ս բանկում հաշիվ բացել

Վաղուց անցել են այն ժամանակները, երբ աշխատավարձի, թոշակի կամ այլ գումարները մարդիկ ստանում էին առձեռն: Այդ գումարները քաղաքացիներին վճարվում են բանկային փոխանցումների միջոցով, իսկ որպեսզի քաղաքացին կարողանա ստանալ այդ գումարները, պետք է բանկում համապատասխան հաշիվ ունենա:

 

«Բանկային հաշիվ ունենալու համար քաղաքացին բանկի հետ պետք է կնքի բանկային հաշվի պայմանագիր»,-Իրավաբան.net-ին հայտնում է ՀԵԻԱ իրավաբան Գոհար Կոստանյանը:

 

Իրավաբանի խոսքով` բանկային հաշվի պայմանագիրը կնքվում է գրավոր: Պայմանագրի գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է այդ պայմանագրի անվավերության: Նման պայմանագիրն առոչինչ է:

 

Բանկային հաշվի պայմանագիրը կնքելիս հաճախորդի կամ նրա նշած անձի համար, կողմերի միջև համաձայնեցված պայմաններին համապատասխան, բանկում բացվում է հաշիվ:

 

Բանկային հաշվի պայմանագրով բանկը պարտավորվում է ընդունել և հաճախորդի (հաշվի տիրոջ) բացած հաշվի վրա մուտքագրել մուտք եղող դրամական միջոցները, կատարել հաշվից փոխանցումներ կատարելու, համապատասխան գումարներ տալու և հաշվով այլ գործառնություններ իրականացնելու վերաբերյալ հաճախորդի կարգադրությունները:

 

Բանկը կարող է հաշվում եղած դրամական միջոցներն օգտագործել` երաշխավորելով հաճախորդի այդ միջոցներն անխոչընդոտ տնօրինելու իրավունքը:

 

Բանկն իրավունք չունի որոշել և վերահսկել հաճախորդի դրամական միջոցների օգտագործման ուղղությունները կամ սահմանել օրենքով կամ բանկային հաշվի պայմանագրով չնախատեսված այլ սահմանափակումներ իր դրամական միջոցները սեփական հայեցողությամբ տնօրինելու նրա իրավունքների նկատմամբ:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել