ՀՀ մաքսային մարմիններում ապրանքներ տեղափոխելիս հայտարարագրման կարգը

Ապրանքները և տրանսպորտային միջոցները, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի, ենթակա են հայտարարագրման տարածաշրջանային կամ մասնագիտացված մաքսատներում կամ մաքսային կետերում վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով:

 

Հայտարարագրումն իրականացվում է վերադաս մաքսային մարմնի սահմանած ձևով` գրավոր կամ բանավոր` նշելով ճշգրիտ տեղեկություններ` ապրանքների և տրանսպորտային միջոցների, դրանց տեղափոխման նպատակի մասին, ինչպես նաև մաքսային հսկողության և ձևակերպման համար անհրաժեշտ այլ տեղեկություններ:

 

Որպես հայտարարատու կարող է հանդես գալ ապրանքներ տեղափոխող անձը կամ նրա կողմից լիազորված անձը:

 

Հայտարարատուն կրում է պատասխանատվություն` հայտարարագրված տեղեկությունների հավաստիության համար:

 

Հայտարարատուն պարտավոր է`

 

ա/ իրականացնել ապրանքների և տրանսպորտային միջոցների հայտարարագրում` մաքսային օրենսգրքով նախատեսված կարգով

 

բ/ մաքսային մարմինների պահանջով ներկայացնել հայտարարագրվող ապրանքները և տրանսպորտային միջոցները

 

գ/ մաքսային մարմիններ ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթեր և տեղեկություններ:

 

Հայտարարագրման ժամանակ մաքսային մարմիններ ներկայացվում են մաքսային նպատակների համար պահանջվող փաստաթղթեր և տեղեկություններ:

 

Հաքսային մարմինները հայտարարատուից իրավունք ունեն պահանջել միայն հայտարարագրման ենթակա տեղեկություններ և մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վերաբերյալ այնպիսի փաստաթղթեր, որոնք թույլ են տալիս ճշտել այդ տեղեկությունները:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել