Ի՞նչ կարգով են դեղերն անվճար հատկացվում հիվանդներին
Իրազեկ քաղաքացի նախագծի 120 -րդ տեսանյութի խորագիրն է՝ Ի՞նչ կարգով են դեղերն անվճար հատկացվումը հիվանդներին, փորձագետը՝ ՀԵԻԱ անդամ, փաստաբան Սոնա Հարությունյանը: Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ստանալու համար ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպություն են ներկայացնում անձը հաստատող փաստաթուղթ (երեխաների համար` ծննդյան վկայական) և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տվյալ սոցիալական խմբի պատկանելությունը հաստատող փաստաթուղթ, իսկ դեղատուն կամ դեղատնային կրպակ` դեղատոմսը և անձը հաստատող փաստաթուղթ: