«Ռասայական խտրականություն» հասկացությունը նշանակում է ռասայի, մաշկի գույնի, ցեղային, ազգային կամ էթնիկական ծագման հատկանիշների հիմքով ցանկացած տարբերակում, բացառում, սահմանափակում կամ նախապատվություն, որոնք ունեն քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային կամ հասարակական կյանքի ցանկացած այլ բնագավառում մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները չեղյալ հայտարարելու կամ դրանց ճանաչումը, օգտագործումը կամ իրականացումը նվազեցնելու նպատակ կամ հանգեցնում են նման հետևանքների։
ՀՀ Սահմանադրության 14.1 հոդվածը հռչակում է, որ բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջև:
Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:
Պետք է նկատի ունենալ, որ հատուկ միջոցառումները, որոնք կիրառվում են, բացառապես, ռասայական կամ էթնիկական այնպիսի որոշակի խմբերի կամ անհատների համապատասխան առաջընթացն ապահովելու նպատակով, որոնք կարիք ունեն նման խմբերի կամ անհատների կողմից մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հավասար օգտագործումն ու իրականացումն ապահովելու համար անհրաժեշտ պաշտպանության, չեն դիտվում որպեսռասայական խտրականություն, պայմանով, այնուամենայնիվ, որ այդ միջոցառումները չեն հանգեցնում ռասայականտարբեր խմբերի համար առանձին իրավունքների պահպանմանը և չեն շարունակվի այն նպատակներին հասնելուց հետո, հանուն որոնց դրանք կիրառվել էին։
Աղբյուրը` Իրավաբան.net