Երեխաների նկատմամբ բոլոր գործողություններում, անկախ այն բանից, թե դրանք ձեռնարկվում են սոցիալական ապահովության հարցերով զբաղվող պետական կամ մասնավոր հիմնարկների, դատարանների, վարչական կամ օրենսդրական մարմինների կողմից, առաջնահերթ ուշադրություն է դարձվում երեխայի շահերի առավել ապահովմանը:
Երեխան պետք է ապահովվի նրա բարեկեցության համար անհրաժեշտ պաշտպանությամբ և հոգատարությամբ` նկատի ունենալով նրա ծնողների, խնամակալների կամ օրենքով նրա համար պատասխանատվություն կրող այլ անձանց իրավունքներն ու պարտականությունները:
Պետություններն ապահովում են երեխաների մասին հոգալու կամ նրանց պաշտպանելու համար պատասխանատու հիմնարկների, ծառայությունների և մարմինների համապատասխանությունը իրավասու մարմինների կողմից սահմանված չափանիշներին, մասնավորապես անվտանգության և առողջապահության բնագավառներում, դրանց թվաքանակի և անձնակազմի պիտանիության, ինչպես նաև իրավասու հսկողություն սահմանելու իմաստով:
Աղբյուրը` Իրավաբան.net