Ծխելը կարող է հանգեցնել ոչ միայն առողջական, այլ նաև ֆինանսական վնասի

1970 թվականին ԱՄՆ-ում ստորագրվել է օրենք, համաձայն որի՝ հեռուստատեսությամբ արգելվում է գովազդել ծխախոտ: Վերջին անգամ ԱՄՆ ծխախոտի գովազդ եղել է 1970 թվականին:

 

Որքանով է ծխախոտը վնասում առողջությանը բազմիցս ենք լսել, մինչդեռ ծխելը կարող է հանգեցնել ոչ միայն առողջական, այլ նաև ֆինանսական վնասի:

 

Համաձայն ՀՀ օրենսդրության՝ տրանսպորտային միջոցի վարորդի կողմից տրանսպորտային միջոցի ընթացքի ժամանակ ծխելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով, մինչդեռ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում կամ թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլներում ծխելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

 

Աղբյուր՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել