Ինչպե՞ս ճիշտ կառուցել իրավաբանական գրավոր խոսքը

Իրավաբանությունը խոսքերի մասնագիտություն է:

 

Կարևորելով իրավաբանի բանավոր խոսքի ուժը` պետք է արդարացիորեն նշել, որ իրավաբանությունը առավելապես իր ձևակերպումը ստանում և արտահայտվում է գրավոր խոսքում:

 

Ինչպիսի՞ն պետք է լինի իրավաբանական խոսքը, որպեսզի այն հասնի իր հասցեատերերին:

 

«Լավ իրավաբանական գրելաոճը կարողություն է, որը դրսևորվում է անհրաժեշտ միտքը հնարավորինս հստակ ձևով փոխանցելով»,-Իրավաբան.net-ի լրագրողին հայտնում է ՀԵԻԱ իրավաբան Գոհար Կոստանյանը:

 

Իրավաբանական փաստաթղթերում անհասկանալի հատված կարդալիս ընթերցողը հաճախ մեղավորություն փնտրում է իր մեջ. իրականում որոշ իրավաբանական փաստաթղթեր դժվար է ընթերցել, որովհետև օրենքներն արդեն իսկ բարդ են, և այն հասկանալն առավել է բարդանում, երբ դրա իրավական վերլուծությունն ու հիմնավորումն իրենցից ևս բարդություն են ներկայացնում:

 

Ինչպե՞ս ճիշտ կառուցել իրավաբանական գրավոր խոսքը:

 

«Գոյություն ունի իրավավերլուծական ունիվերսալ մեթոդ`IRAC համակարգը»,-նշում է իրավաբանը:

 

IRAC բառն անգլերեն հապավում է:

 

Ի՞նչ է այն իրենից ներկայացնում:

 

Այն կազմված է այն գրավերլուծական համակարգային միավորի տարրերի անվանումների առաջին տառերից, որով պետք է առաջնորդվել իրավաբանական գրավոր խոսքը կառուցելիս:
Այսպես. գրավոր խոսքը կառուցելիս պետք է հետևել նշված կանոնին:

 

Issue-Հարցադրում և Խնդիր` նախ պետք է պարզել խնդիրը, ապա կատարել հարցադրում,
Rule-Կանոն` առաջ քաշել կանոնը,

 

Analysis-Վերլուծություն` կատարել վերլուծություն

 

Conclusion-Եզրահանգում` կատարել եզրահանգում

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել