Վարձատուն պարտավոր է իր հաշվին կատարել վարձակալության հանձնված գույքի հիմնական վերանորոգումը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ վարձակալության պայմանագրով:
Հիմնական վերանորոգումը կատարվում է պայմանագրով որոշված ժամկետում, իսկ եթե պայմանագրով այն որոշված չէ կամ առաջացել է անհետաձգելի անհրաժեշտությամբ, ապա` ողջամիտ ժամկետում:
Վարձատուի կողմից հիմնական վերանորոգում կատարելու պարտականության խախտումը վարձակալին իրավունք է տալիս իր ընտրությամբ`
1) կատարել պայմանագրով նախատեսված կամ անհետաձգելի անհրաժեշտությամբ ծագած հիմնական վերանորոգում և վարձակալից պահանջել վերանորոգման արժեքը կամ դա հաշվարկել վարձավճարի հաշվին.
2) պահանջել համապատասխան չափով նվազեցնելու վարձավճարը.
3) պահանջել լուծելու պայմանագիրը և հատուցելու վնասները:
Աղբյուրը` Իրավաբան.net