Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի արգելման մասին կոնվենցիայի համաձայն` մասնակից պետությունները ճանաչում են տղամարդկանց հետ կանանց հավասարությունն օրենքի առաջ:
Ըստ կոնվենցիայի` կանանց պետք է ընձեռնվեն տղամարդկանց հետ հավասար և միատեսակ քաղաքացիական իրավունակություն և դրա իրագործման միատեսակ հնարավորություններ:
Կանայք պետք է ունենան հավասար իրավունքներ պայմանագրեր կնքելիս և ունեցվածքը կառավարելիս, ինչպես նաև, նրանց նկատմամբ պետք է դրսևորվի հավասար վերաբերմունք դատարաններում և տրիբունալներում գործերի քննության բոլոր փուլերում:
Մասնակից պետությունները համաձայնում են, որ բոլոր այն պայմանագրերը և ցանկացած կարգի մյուս բոլոր մասնավոր փաստաթղթերը, որոնք իրենց իրավական հետևանքով սահմանափակում են կանանց իրավունքները, չեղյալ են համարվում:
Բացի այդ, պետությունները պետք է տղամարդկանց և կանանց տրամադրեն միատեսակ իրավունքներ` անձանց տեղաշարժի, բնակության տեղի ու բնակավայրի ընտրության հարցում:
Աղբյուրը`Իրավաբան.net