Որպես կանոն, զինծառայողները, ինչպես նաև ծառայության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներն օգտվում են եկամտահարկ վճարելու արտոնություններից` օրենքով սահմանված կարգով և չափերով:
Զինծառայողներին մատուցված ծառայությունների կամ բնամթերային (ոչ դրամական) ձևով ստացված եկամուտները հարկման առումով չեն ներառվում համախառն եկամտի մեջ և չեն հարկվում եկամտահարկով:
Բացի այդ, պարտադիր ժամկետային զինծառայողները, սահմանված կարգով պահեստ արձակվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, օգտվում են եկամտահարկ վճարելու արտոնություններից` «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով զինծառայողների համար սահմանված կարգով և չափերով:
Աղբյուրը`Իրավաբան.net