Իրավապահ մարմինների և մասնավոր հատվածի միջև համագործակցության առումով առանցքային նշանակություն ունի քաղաքացիների և այլ անձանց կողմից կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ քննչական մարմինների և դատախազությանը հայտնելու խրախուսումը, ինչը նշված է նաև ՄԱԿ-Ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի 39-րդ հոդվածում:
Համաձայն կոնվենցիայի` յուրաքանչյուր մասնակից պետություն պետք է ձեռնարկի այնպիսի միջոցներ, որոնք, իր ներքին օրենսդրությանը համապատասխան, կարող են անհրաժեշտ լինել ազգային քննչական մարմինների և դատախազության ու մասնավոր հատվածի, մասնավորապես` ֆինանսական հիմնարկների միջև այնպիսի հարցերով համագործակցությունը խրախուսելու համար, որոնք կապված են Կոնվենցիայով սահմանված իրավախախտումների կատարման հետ:
Յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է խրախուսի իր քաղաքացիներին և այլ անձանց, որոնք սովորաբար բնակվում են իր տարածքում, ազգային քննչական մարմիններին և դատախազական մարմիններին հայտնել իրավախախտումներից որևէ մեկի կատարման մասին, որն այդպիսին է ճանաչվել Կոնվենցիայով, և համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի` անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից եթե կաշառք տալու մաիսն կամավոր հայտնում է իրավապահ մարմիններին:
Աղբյուրը`Իրավաբան.net