Շոտլանդիայի դատապաշտպանները դեմ են առաջարկվող փոփոխություններին

Շոտլանդիայի դատապաշտպանները մեկօրյա ցույց են սկսել ընդդեմ արդարադատության իրավաբանական աջակցության համակարգում առաջարկվող փոփոխությունների:

 

 

Դատապաշտպանները կարծում են, որ նման փոփոխությունները կարող են բերել չմտածված դատական սխալի:

 

 

Հղում անելով The Scotsman ամսագրին, Global Legal Post-ը հայտնում է, որ ցույցին մասնակցող փաստաբանները պնդում են, որ առաջարկվող օրենսդրությունն աղետալի կլինի քրեական հանցագործության մեջ մեղադրվողների համար:

 

 

Շոտլանդացի իրավաբանները վիճում են, որ նոր համակարգը կքաջալերի մարդկանց ինքնուրույն հանդես գալ և ներկայացնել մեղադրանքից արդարացումներ, որն ավելի մատչելի է լինելու: Մեկ այլ փոփոխություն է համարվում այն, որ շոտլանդացի իրավաբաններն իրենք պետք է գումարը վերցնեն իրենց վստահորդներից, մինչդեռ Անգլլիայի համակարգում այս հարցի համար պատասխանատու է Իրավաբական ծառայությունների հանձնաժողովը:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել