Անհրաժեշտության դեպքում քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից խափանման միջոցը կարող է փոխվել:
Խափանման միջոցը վերացվում է, երբ վերանում է դրա անհրաժեշտությունը:
Կալանավորման և գրավի ձևով դատարանի ընտրած խափանման միջոցը կարող է փոփոխվել և վերացվել դատարանի կողմից, իսկ քրեական գործով մինչդատական վարույթում` նաև դատախազի կողմից:
Գրավի ձևով դատարանի ընտրած խափանման միջոցը քրեական գործով մինչդատական վարույթում կարող է փոփոխվել և վերացվել նաև քննիչի կողմից՝ դատախազի համաձայնությամբ:
Կալանավորումը` որպես խափանման միջոց վերացնող կամ փոփոխող մարմինը այդ մասին նույն օրը տեղեկացնում է կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին և նրան է ուղարկում իր համապատասխան որոշման պատճենը:
Աղբյուրը`Իրավաբան.net