Մանկատան երեխային միայն մեկ հարց է հետաքրքրում. ու՞ր են իր ծնողները և արդյոք կհայտվեն մարդիկ, ովքեր կստանձնեն ծնողի պարտականությունները:
Ծնողներից շատերը երեխաներին հանձնում են մանկատուն` առանց հրաժարվելով նրանց նկատմամբ ունեցած իրավունքներից. երբեմն այցելում են երեխաներին, շփվում նրանց հետ, հետո անհետանում և հայտնվում ամիսներ անց:
Ստացվում է, որ ծնողը պահպանում է երեխայի նկատմամբ ունեցած իրավունքները, սակայն պարտականություններն ըստ էության չի կատարում կամ չի կատարում ամբողջ ծավալով:
Ի՞նչ է ստացում. երեխան, որի ծնողները չեն հրաժարվել իրենից, գոնե ձևականորեն պահպանելով երեխայի նկատմամբ իրավունքներն ու պարտականությունները, հնարավորություն չի ունենում նաև որդեգրվել և ապրել լիարժեք ընտանիքում:
Իսկ ի՞նչն է խանգարում այլ անձանց որդեգրել նման երեխային.
«Նախ, համաձայն ՀՀ ընտանեկան օրենսգրքի 118-րդ հոդվածի 1-ին մասի` երեխային որդեգրելու համար անհրաժեշտ է նրա ծնողներիգրավոր համաձայնությունը։ Երեխային որդեգրելու համար ծնողների համաձայնությունը պետք է արտահայտվի դիմումով`հաստատված նոտարական կարգով կամ այն կազմակերպության ղեկավարի կողմից, որտեղ գտնվում է առանց ծնողական խնամքիմնացած երեխան, ինչպես նաև համաձայնությունը կարող է արտահայտվել անմիջականորեն դատարանում որդեգրման վարույթիժամանակ»,-այս մասին Իրավաբան.net-ի լրագրողի հետ զրույցի ժամանակ հայտնեց ՀԵԻԱ իրավաբան Գոհար Կոստանյանը:
Իրավաբանի խոսքով` երեխային որդեգրելու համար նրա ծնողների համաձայնությունը չի պահանջվում այն դեպքերում, երբ`
ա) նրանք անհայտ են, կամ դատարանը ճանաչել է անհայտ բացակայող.
բ) դատարանը նրանց ճանաչել է անգործունակ.
գ) դատարանը նրանց զրկել է ծնողական իրավունքներից.
դ) նրանք դատարանով անհարգելի ճանաչված պատճառներով մեկ տարուց ավելի երեխայի հետ համատեղ չեն ապրում ևխուսափում են նրան դաստիարակելուց ու պահելուց:
Ի լրումն վերը նշվածի` ծնողական իրավունքներից զրկելու վերաբերյալ գործերը քննվում են ծնողներից մեկի (օրինական ներկայացուցչի),ինչպես նաև այն մարմինների ու կազմակերպությունների (խնամակալության և հոգաբարձության մարմինների, որբ երեխաների և առանցծնողական խնամքի մնացած երեխաների համար նախատեսված կազմակերպությունների և այլնի) դիմումի հիման վրա, որոնց վրա դրված եներեխաների իրավունքների պաշտպանության պարտականությունները:
Ծնողներին կամ նրանցից մեկին ծնողական իրավունքներից զրկելու դեպքում երեխային որդեգրել թույլատրվում է ոչ շուտ, քան ծնողականիրավունքներից զրկելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից վեց ամիս հետո:
«Այս առումով, կարծում ենք, ճիշտ կլինեի օրենսդրական մակարդակով առավել հստակեցնել, թե մանկատուն հանձնելուց հետո ո՞ր դեպքերում է ծնողը զրկվում երեխայի նկատմամբ իրավունքներից, և ո՞ր պահից կարող է ծագել երեխայի` այլ անձանց կողմից որդեգրվելու իրավունքը` հաշվի առնելով և կարևորելով երեխայի լավագույն շահերը»,-նշում է իրավաբանը:
Աղբյուրը` Իրավաբան.net