Իրավաբանական էթիկայի բացակայությունը Նիգերիայում

Նիգերիայի գլխավոր դատախազը և արդարադատության նախարարը հայտնել են, որ կոռուպցիան և էթիկայի բացթողումները խոչընդոտում են Նիգերիայի փաստաբանների միության աշխատանքին, և մի քանի տարի առաջ գոյություն ունեցող ստանդարտները այժմ շատ ավելի ցածր մակարդակի վրա են գտնվում, հայտնում է Global Legal Post-ը: Մոհամեդ Բելլո Ադոկը` Նիգերիայի գլխավոր փաստաբանը, խոսելով Նիգերիայի իրավաբանական համալսարանի շրջանավարտների հետ հանդիպման ժամանակ, ասել է, որ փաստաբնների միության չափանիշները գնալով նվազում են, և երկրում իրավաբանական կրթության որակը վատթարացել է:

 

Երկրում նման իրավիճակ է ստեղծվել Նիգերիայի գերագույն դատարանի նախկին դատավոր Կայոդ Էսոյի մահից հետո, ով ըստ իրավաբանական միության նախկին նախագահի` եղել է միության հսկաներից:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել