Ի՞նչ ժամկետով կարող է անձը զրկվել տրանսպորտային միջոց վարելու իրավունքից

Որպես վարչական տույժի տեսակ, կարող է կիրառվել քաղաքացուն տրված որևէ իրավունքից զրկելը:

 

Այդպիսի հատուկ իրավունքներից են տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը և որսորդության իրավունքը:

 

Քաղաքացուն տրված հատուկ իրավունքից զրկում կիրառվում է մինչև երեք տարի ժամանակով` այդ իրավունքից օգտվելու կարգը կոպիտ կերպով կամ սիստեմատիկորեն խախտելու համար:

 

Այդպիսի իրավունքից զրկելու ժամկետը չի կարող տասնհինգ օրից պակաս լինել, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով այլ բան չի սահմանված:

 

Որսորդության իրավունքից զրկում չի կարող կիրառվել այն անձանց նկատմամբ, որոնց համար որսորդությունը գոյության հիմնական աղբյուրն է:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել