Ի՞նչ կարգով է իրականացվում դիմում-բողոքների քննարկումը դատախազությունում

Դատախազության մարմիններում քննարկման են ենթակա ՀՀ քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց, իրավաբանական անձանց, պետական մարմինների պաշտոնատար անձանց այն դիմումները, որոնք տեղեկություններ են պարունակում հանցագործությունների, պետության գույքային շահերի, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների, օրինականության խախտումների մասին:

 

Քրեական գործերի քննության հետ կապված քննիչների, հետաքննության մարմինների, դատախազների գործողությունների, ինչպես նաև դատարանների դատավճիռների, վճիռների եւ որոշումների դեմ բերված բողոքները ստուգվում են ՀՀ քրեական դատավարության և քաղաքացիական դատավարության օրենսգրքերով սահմանված կարգով:

 

Այն դիմումները, որոնցում առաջադրված հարցերի լուծումը չի մտնում դատախազության մարմինների իրավասության մեջ, քննարկման ենթակա չեն և դրանք ստացվելուց հետո 5-օրյա ժամկետում պետք է ուղարկվեն ըստ պատկանելության՝ այդ մասին ծանուցելով դիմողներին կամ վերջիններիս պարզաբանելով, թե ում պետք է դիմեն:

 

Արգելում է դիմումներն ուղարկել այն դատախազություններ, որոնց ղեկավարները մասնակցել են դիմումներում առաջադրված հարցերի լուծմանը, կամ որոնցից դժգոհում է դիմումատուն: Անհրաժեշտության դեպքում նրանց տրվում են հանձնարարություններ՝ նշելով ստուգման ենթակա կոնկրետ հանգամանքներն ու դրանց կատարման ժամկետները: Դատախազության աշխատակիցների գործողությունները բողոքարկող դիմումների վերաբերյալ որոշումներ ընդունում են նրանց վերադաս դատախազները:

 

Անստորագիր դիմումները ենթակա չեն քննարկման, իսկ եթե նման դիմումները պարունակում են տեղեկություններ նախապատրաստվող կամ կատարված հանցագործությունների մասին, ապա դրանք ուղարկվում են համապատասխան իրավապահ մարմիններ՝ ըստ ենթակայության:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել