Օդանավակայանում պետք է լինի առանձնացված հատուկ գոտի փոքրահասակ երեխաների համար

Հաճախ է պատահում, որ օդային չվերթները վատ եղանակային պայմանների կամ այլ պատճառներով հետաձգվում են, և անձինք ստիպված են լինում երկար սպասել օդանավակայանում:

 

Քիչ չեն նաև այն դեպքերը, երբ նշված անձանց հետ միասին լինում են նաև երեխաներ, հաշմանդամներ կամ ծերեր:

 

Օդանավակայաններում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ երեխաները, ծերերի և հաշմանդամների հետ միասին, օգնության կարիք ունեցող ուղևորների հատուկ խումբ են, պահանջվում է ուղևորասրահում և տրանզիտ սրահում ստեղծել երեխայի խնամքի սենյակ: Բացի այդ, օդանավակայանները և շահագործողները պետք է առանձնացնեն հատուկ գոտի փոքրահասակ երեխաների համար, որոնք ճանապարհորդում են ծնողների ու խնամակալների հետ:

 

Անհրաժեշտ է, որ նման սենյակները նշվեն համապատասխան նշանային համակարգով (պիկտոգրամա)՝ ուղևորների համար հստակ և հասկանալի ձևով:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել