Ի ՞նչ կարգավիճակ ունի մեղադրյալը

Անձին որպես մեղադրյալ ներգրավելու հիմքը նրա կողմից հանցանքի կատարումը վկայող բավարար ապացույցների համակցությունն է:

 

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է քրեական գործով մեղարյալի կարգավիճակը, ըստ որի մեղադրյալ է համարվում այն անձը, որի նկատմամբ որոշում է կայացված որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

 

Անձին մեղադրյալ ներգավելու մասին նախաքննությունն իրականացող մարմնի կողմից պետք է որոշում կայացվի, դրանով իսկ անձը ձեռք է բերում քրեական դատավարության սուբյեկտի կարգավիճակ: Մեղադրանք արաջադրելը քննիչի կողմից կատարվող գործողություն է, որի միջոցով մեղադրյալը ծանոթանում է առաջադրված մեղադրանքին, այսնիքն, այն հանցագործությանը կամ հացագործություններին, որոնց կատարման մեջ ինքը մեղադրվում է:
Մեղադրյալն ունի պաշտպանության իրավունք: Քրեական վարույթն իրականացնող մարմինը մեղադրյալին հնարավորություն է ընձեռում օրենքով չարգելված բոլոր միջոցներով իրականացնել պաշտպանության իր իրավունքը:

 

Մեղադրյալը, քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, իրավունք ունի մեղադրանք առաջադրելու պահից ունենալ պաշտպան, հրաժարվել պաշտպանից և պաշտպանվել ինքնուրույն:

 

Պաշտպան է այն փաստաբանը, որը քրեական գործով վարույթի ընթացքում ներկայացնում է կասկածյալի կամ մեղադրյալի օրինական շահերը և նրանց ցույց է տալիս իրավաբանական օգնություն` օրենքով չարգելված բոլոր միջոցներով:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել