1680 թվականից հետո Ֆրանսիայում պետական մակարդակով իրականացվում էր հետևյալ քաղաքականությունը. յոթ տարեկան յուրաքանչյուր ֆրանսիացի պարտավոր էր օրական ուտել յոթ ֆունտ աղ: Նշված պարտավորությունը խախտելու համար քաղաքացին պետք է վճարեր տուգանք` 300 լիվրի չափով:
Պարենային անվտանգության ապահովման ոլորտում Հայաստանի Հանրապետության տնտեսական քաղաքականության հիմքն է հանդիսանում միջազգային իրավունքի նորմերին համապատասխան՝ քաղաքացիների լիարժեք սնվելու և սովից զերծ լինելու իրավունքի ապահովումը:
Պարենային անվտանգության ապահովման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականության հիմնական խնդիրներն են՝
ա) սննդամթերքի ֆիզիկական և տնտեսական մատչելիության ապահովումը.
բ) բնակչության սպառման համար մատակարարվող սննդամթերքի անվտանգության ապահովումը.
գ) պետական պարենային պահուստի ստեղծումը, պահպանումը և համալրումը:
Սննդամթերքի որակը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ստանդարտներին և այլ պահանջներին:
Պարենային ճգնաժամի կամ դրա վտանգի դեպքում կառավարությունը սահմանում է պարենային անվտանգության ապահովման հատուկ ռեժիմներ, ընդհուպ՝ սննդամթերքի նորմավորված բաշխում:
Աղբյուրը` Իրավաբան.net