Առողջական վիճակի պատճառով ուսումնական հաստատություններ ժամանակավորապես կամ մշտապես հաճախել չկարողացող կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց համար կազմակերպվում է տնային ուսուցում՝ համաձայն կրթության պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգի։
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց տնային ուսուցման իրավունք վերապահող հիվանդությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց տնային ուսուցումն իրականացնում է նշված անձանց մշտական ուսումնառության վայրի ուսումնական հաստատության կամ այդ անձանց բնակության վայրին առավել մոտ գտնվող պետական, հավատարմագրված համապատասխան ուսումնական հաստատության, ինչպես նաև անհատական մասնագիտական ուսուցում իրականացնող և համապատասխան լիցենզիա ունեցող վարպետը։
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց տնային ուսուցումը կազմակերպվում է կրթության պետական կառավարման լիազոր մարմնի, ուսումնական հաստատության, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձի և (կամ) նրա ծնողների (օրինական ներկայացուցիչների) միջև պայմանագրի հիման վրա: Տնային ուսուցման պայմանագրի տիպային ձևը հաստատում է կրթության պետական կառավարման լիազոր մարմինը:
Աղբյուր՝ Իրավաբան.net