Հայաստանի Հանրապետությունում գործում է երեք վերաքննիչ դատարան՝
1) վերաքննիչ քաղաքացիական դատարանը.
2) վերաքննիչ քրեական դատարանը.
3) վարչական վերաքննիչ դատարանը:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանը գործում է դատարանի նախագահի և 15 դատավորի կազմով:
Վերաքննիչ քրեական դատարանը գործում է դատարանի նախագահի և 15 դատավորի կազմով:
Վարչական վերաքննիչ դատարանը գործում է դատարանի նախագահի և 6 դատավորի կազմով:
Վերաքննիչ դատարանի նստավայրը գտնվում է Երևան քաղաքում:
Աղբյուրը` Իրավաբան.net