Ո՞րն է հողերի մոնիթորինգը:
Հողերի մոնիթորինգը հողի վիճակի և գնի վերաբերյալ դիտարկումների, հետազոտությունների և հետախուզումների համակարգ է: Այն ներառում է նաև հողերի վրա ամրակայված գույքի մոնիթորինգը:
Հայաստանի Հանրապետության բոլոր հողերը մոնիթորինգի օբյեկտ են:
Հողերի մոնիթորինգն իրականացվում է համատարած և ընտրանքային դիտարկումների ձևով` սահմանված ժամանակահատվածների համար:
Հողերի մոնիթորինգի խնդիրներն են`
1) հողերի վիճակի փոփոխության ժամանակին բացահայտումը, այդ փոփոխությունների կանխատեսումը և բացասական գործընթացների հետևանքների կանխարգելման ու վերացման մասին հանձնարարականների մշակումը.
2) անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարման, հողերի արդյունավետ օգտագործման, հողաշինարարության, հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ պետական վերահսկողության համար անհրաժեշտ տեղեկատվության ապահովումը:
Կախված դիտարկումների նպատակներից և ներառված տարածքից` հողերի մոնիթորինգը կարող է լինել համապետական կամ տարածքային: Հողերի մոնիթորինգն իրականացվում է համապետական և տարածքային ծրագրերին համապատասխան:
Հողերի մոնիթորինգի իրականացման կարգը սահմանում է կառավարությունը:
Աղբյուր՝ Իրավաբան.net