Գրավատանը քաղաքացիներին պատկանող գույքի պահատվությունը

Քաղաքացին կարող է իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքը ի պահ հանձնել գրավատանը:

 

Գրավատանը քաղաքացիներին պատկանող գույքի պահատվության պայմանագիրը հրապարակային պայմանագիր է (ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 442):
Գրավատունը պահատվության պայմանագրի կնքումը հավաստում է պահատուին անվանական պահպանական անդորրագիր հանձնելով:

 

Ի պահ հանձնվող գույքը կողմերի համաձայնությամբ գնահատվում է ընդունման պահին և վայրում` առևտրի մեջ սահմանված նույն տեսակի ու որակի գույքի գնման շուկայական գնին համապատասխան:

 

Գրավատունը պարտավոր է հօգուտ պահատուի իր հաշվին ապահովագրել ի պահ ընդունած գույքը` գույքի` գնահատված արժեքի չափով:

 

Եթե գրավատանն ի պահ հանձնված գույքը պահատուն հետ չի պահանջում գրավատան հետ համաձայնեցված ժամկետում, գրավատունը պարտավոր է այն մեկ ամիս պահել` դրա համար գանձելով պահատվության պայմանագրով նախատեսված չափով վճար: Այդ ժամկետը լրանալուց հետո չպահանջված գույքը վաճառվում է աճուրդով` հրապարակային սակարկությունների մասին օրենքով սահմանված կարգով:

 

Չպահանջված գույքի վաճառքից գոյացած գումարից գրավատունը գանձում է հասանելիք գումարը, իսկ մնացորդը վերադարձնում է պահատուին:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել