Պատասխանողը, որի դեմ հայց է ներկայացվել դատարան, իրավունք ունի սկզբնական հայցով հայցվորի դեմ մինչև գործով վճիռ կայացնելը հակընդդեմ հայց հարուցել` սկզբնական հայցի հետ համատեղ քննելու համար:
Նման դեպքում պատասխանողը ևս ձեռք է բերում հայցվորի կարգավիճակ, բայց արդեն հակընդդեմ հայցով:
Հակընդդեմ հայցը հարուցվում է հայց հարուցելու ընդհանուր կանոններով:
Հակընդդեմ հայցն ընդունվում է, եթե`
1) հակընդդեմ պահանջն ուղղված է սկզբնական պահանջի հաշվանցմանը.
2) հակընդդեմ հայցի բավարարումը լրիվ կամ մասամբ բացառում է սկզբնական հայցի բավարարումը.
3) հակընդդեմ և սկզբնական հայցերի միջև առկա է փոխադարձ կապ, ու դրանց համատեղ քննությունը կարող է ապահովել վեճի առավել արագ և ճիշտ լուծումը:
Աղբյուրը` Իրավաբան.net