Երեխաների և նրանց ծնողների շահերի պաշտպանությունը. ՄԻԵԴ

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի (Հռոմ, 1950թ. նոյեմբերի 4) 8-րդ հոդվածը պահանջում է, որպեսզի ապահովվի հավասարակշռություն երեխայի և ծնողների շահերի միջև, և այդ հավասարակշռման գործընթացում առանձնակի կարևորություն պետք է վերապահել երեխայի շահերին, որոնք, կախված դրանց բնույթից և շրջանականերից, կարող են գերակայել ծնողների շահերի նկատմամբ:

 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, բազմիցս հիմնելով իր նախադեպային որոշումների վրա, արձանագրել է, որ երեխաների ու նրանց ծնողների շահերի պաշտպանությունը հնարավոր է նաև ձեռք բերել առանց ծննդյան հիմքով պայմանավորված տարբերության (տես` mutatis mutandis հանգամանքներից բխող փոփոխություններով, Ինզեն ընդդեմ Ավստրիայի 1987թ. հոկտեմբերի 28-ի վճիռը, Շարթ Ա, թիվ 126, էջ 19, կետ 44):

 

Մասնավորապես, Սահինն ընդդեմ Գերմանիայի 2003թ. հուլիսի 8-ի վճռով դատավոր Ռոզակիսն ու Թուլկենսը մասնակի չհամընկնող միասնական հատուկ կարծիք են արտահայտել, որում նշել են, որ երբ երեխայի հինգ տարեին դեռ լրացած չէ կամ նոր է լրացել, կարելի է ենթադրել, որ այդ տարիքում երեխան դեռևս ենթակա է եղել իր կյանքին ճկուն ընտելացման, ներառյալ չեզոք միջավայրում իր մոր կամ հոր հետ պարբերական շփման:

 

Նույն գործով դատավոր Ռեսի, Պաստոր Ռիդրուեխոյի և Թյուրմենի մասնակի չհամընկնող միասնական հատուկ կարծիք են հայտնել առ այն, որ երեխաների հետ ծնողների շփման իրավունքի հետ կապված հիմնական պահանջներից մեկն այն է, որ առկա են իրավական երաշխիքներ` ծնողների ու երեխաների` ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի արդյունավետ պաշտպանությունն ապահովելու համար (տես` Էլսհոլզն ընդդեմ Գերմանիայի, թիվ 25735/94, կետ 49, ECHR 2000-VIII, Կուտզներն ընդդեմ Գերմանիայի, 2iv 46544/99, կետեր 65-66, ECHR 2002-1 Քովեզին և Մորսելին ընդդեմ Իտալիայի, թիվ 52763/99,9 մայիսի 2003թ. վճիռները):

 

Ցանկացած դեպքում անհրաժեշտ է խիստ հսկողություն իրականացնել ծնողական իրավունքների սահմանափակումների նկատմամբ և այդ իրավունքների հետագա սահմանափակումները հղի են մեծ վտանգով` առ այն, որ երեխայի և ծնողի (տվյալ դեպքում մոր) միջև կապը կարող է խզվել` inter alia (ի թիվս այռոց` տես Էլսհոլզն ընդդեմ Գերմանիայի գործով վճիռը, թիվ 25735/94, կետ 49, ECHR 2000-VIII, և Կուտզներն ընդդեմ Գերմանիայի վճիռը, կետ 67):

 

Շփման իրավունքի սահմանափակումը` պայմանավորված երեխայի ծնողների միջև լարված փոխհարաբերությունների պայմաններում որևէ կերպ արդարացված չէ 8-րդ հոդվածի 2-րդ կետի նպատակների համար (տես Վ-ն ընդդեմ Մեծ Բրիտանիայի, 1987թ. հուլիսի 8-ի վճիռը, Շարք 121, էջ 28-29, կետ 64, Էլսհոլզի վճիռը, կետ 52, և Տ. Ժ-ն ընդդեմ Մեծ Բրիտանիայի գործով վճիռը, կետ 72 ):

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել