Մի քանի դար առաջ Անգլիայում և Շոտլանդիայում կիրառում էին հատուկ պատժատեսակ կանանց նկատմամբ:
Դրա էությունը կայանում էր նրանում, որ կանանց դեմքին երկաթե դիմակ էին դնում, որը երկաթե ձողերով մտնում էր բերանի մեջ, և երբ կինը շարժում էր լեզուն, այն ուժգին ցավ էր պատճառում:
Նման պատիժ կիրառում էին հիմնականում այն կանանց նկատմամբ, որոնց կասկածում էին կախադրություններ անելու մեջ: Այդ կերպ նրանք զրկվում էին խոսելու հնարավորությունից և չէին կարողանում կախարդել:
ՀՀ քրեական օրենսգիրքը չի նախատեսում հանցակազմ` անեծքների և կախարդությունների վերաբերյալ, ուստի նման պատիժներ կիրառելու անհրաժեշտություն բարեբախտաբար չկա:
Աղբյուրը` Իրավաբան.net