Ո՞ր տարիքից է պարտադիր հաշվի առնել երեխայի կարծիքը

Երեխան, ինչպես և ցանկացած չափահաս անձ, իրավունք ունի իր շահերը շոշափող ցանկացած հարց լուծելիս ունկնդիր լինելու հարցի քննությանը և արտահայտելու սեփական կարծիքը ընտանիքում, դատական և այլ մարմիններում։

 

Օրենսդիրը, սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ երեխան միայն որոշակի տարիքից հետո է ունակ գիտակցելու իր այս կամ այն գործողությունն ու դրա հետևանքները, սահմանել է կոնկրետ տարիք, որից հետո միայն օրենքով նախատեսված դեպքերում երեխայի կարծիքը պարտադի է հաշվի առնել:

 

Եվ այսպես. տասը տարին լրացած երեխայի կարծիքը հաշվի առնելը պարտադիր է` կապված խղճի ազատության հետ, որոշակի միջոցառումներին մասնակցելու, արտադպրոցական կրթություն ստանալուց հրաժարվելու, ծնողներից որևէ մեկի հետ ապրելու, հարազատների հետ շփվելու, օրենքով նախատեսված այլ դեպքերում:

 

Վերը նշված դեպքերում տասը տարին լրացած երեխայի վերաբերյալ խնամակալության և հոգաբարձության մարմինը կամ դատարանը կարող են որոշում ընդունել միայն նրա համաձայնությամբ։

 

Աղբյուրը`Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել