Քաղաքացիները, կազմակերպությունները շատ հաճախ իրենց միջև հարաբերությունները կարգավորում են այս կամ այն պայմանագրերով:
Իսկ ե՞րբ է ուժի մեջ մտնում և սկսում գործել պայմանագիրը:
Այս հարցի պատասխանը կարելի է գտնել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 441 հոդվածում:
Այսպես` պայմանագիրն ուժի մեջ է մտնում և կողմերի համար պարտադիր է դառնում կնքելու պահից:
Կողմերն իրավունք ունեն սահմանելու, որ իրենց կնքած պայմանագրի պայմանները կիրառվում են մինչև պայմանագիր կնքելն իրենց միջև ծագած հարաբերությունների նկատմամբ:
Օրենքով կամ պայմանագրով կարող է նախատեսվել, որ պայմանագրի գործողության ժամկետի ավարտով դադարում են կողմերի պարտավորությունները:
Պայմանագիրը, որում բացակայում է նման պայմանը, գործում է մինչև դրանով որոշված պարտավորության կատարման ավարտը:
Պայմանագրի գործողության ժամկետի ավարտը կողմերին չի ազատում մինչ այդ պայմանագիրը խախտելու համար պատասխանատվությունից:
Աղբյուրը` Իրավաբան.net