Բանկային ավնադի պայմանագիրը կնքվում է գրավոր: Բանկային ավանդի պայմանագրի գրավոր ձևը համարվում է պահպանված, եթե կնքվել է գրավոր պայմանագիր, և բանկային ավանդ մուծելը հավաստված է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած փաստաթղթով կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած վավերապայմաններ պարունակող բանկային գրքույկով կամ բանկային կամ դեպոզիտային սերտիֆիկատով: Բանկային ավանդի պայմանագրի գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է այդ պայմանագրի անվավերության: Նման պայմանագիրն առոչինչ է:
Աղբյուրը`Իրավաբան.net