Դիահերձումից հրաժարվելն արգելվում է`
ա) հանկարծամահության դեպքում (անկախ տարիքից և մահը վրա հասնելու պայմաններից), եթե առկա է մահացածի ազգականների կամ մահացածի մշտական բնակության վայրի համայնքի ղեկավարի բողոքը.
բ) երբ անհրաժեշտ է դատաբժշկական փորձաքննությունը կատարել հերձման միջոցով`
երբ մահացածի անձը ճանաչված չէ,
երբ ախտորոշումը հայտնի չէ,
երբ բողոք է ներկայացված իրավապահ մարմիններ,
բռնի մահվան դեպքում` սպանություն, ինքնասպանություն,
դժբախտ պատահար (մեխանիկական վնասվածքներ, մեխանիկական շնչահեղձություն, թունավորումներ, էլեկտրահարություն, ծայրահեղ բարձր ջերմաստիճանի, ճառագայթային էներգիայի ազդեցություն),
բռնի մահվան կասկածի դեպքում (անկախ պայմաններից և մահը վրա հասնելու պահից),
մանկասպանության կասկածի դեպքում:
Աղբյուր՝ Իրավաբան.net