Վերաապահովագրության պայմանագիրը

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ապահովագրական գործունեության բնագավառները բազմաթիվ են, հետևաբար նույնքան բազմաթիվ էլ պետք է լինեն այդ բնագավառները սպասարկող ապահովագրական պայմանագրերը:

 

Ո՞րն է վերապահովագրության պայմանագիրը:

 

Մեկ ապահովագրողի կողմից պայմանագրով որոշված պայմաններով ապահովադիրների նկատմամբ ունեցած իր ամբողջ պարտավորությունների կամ դրա մի մասի կատարման հետ կապված ռիսկը կարող է ապահովագրվել այլ ապահովագրողի մոտ:

 

Ապահովագրության պայմանագրով (հիմնական պայմանագրով) վերաապահովագրության պայմանագիր կնքած ապահովագրողը վերաապահովագրության պայմանագրում ապահովադիրն է:

 

Վերաապահովագրության դեպքում ապահովագրության հիմնական պայմանագրով ապահովագրական հատուցում վճարելու համար ապահովադրի առջև պատասխանատվություն է կրում հիմնական պայմանագրով ապահովագրողը:

 

Թույլատրվում է հերթականությամբ կնքել երկու կամ մի քանի վերաապահովագրության պայմանագրեր:

 

Աղբյուր՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել