Ո՞րն է մուրհակը

Մուրհակն այնպիսի փաստաթուղթ է, որը պարտապան կողմը տալիս է պարտատիրոջը ստացած ապրանքների կամ մատուցած ծառայությունների դիմաց:

 

Մուրհակ է համարվում այն արժեթուղթը, որը հավաստում է մուրհակ տվողի (հասարակ մուրհակ) կամ մուրհակում նշված այլ վճարողի (փոխանցելի մուրհակ` վճարագիր) որևէ բանով չպայմանավորված պարտավորությունը` մուրհակում նախատեսված ժամկետը լրանալիս որոշակի գումար վճարել մուրհակը տիրապետողին (մուրհակի տիրոջը):

 

Օրինակ՝ ներմուծող կազմակերպությունն արտասահմանյան ֆիրմայից ապրանքներ գնելիս կարող է ապրանքների դիմաց կանխիկ չվճարել, այլ տալ մուրհակ՝ նշելով վճարման ժամկետը:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել