Գործատուն իրավունք ունի

Զբաղվածության պետական քաղաքականության հիմնական և առաջնային նպատակն է աշխատողների և գործատուների իրավունքների ապահովումը և «առողջ» աշխատաշուկայի ձևավորումը:

 

Գործատուները զբաղվածության պետական քաղաքականության իրականացմանն աջակցելու նպատակով կարող են տեղեկություններ տալ զբաղվածության պետական ծառայություն` իրենց մոտ առկա թափուր աշխատատեղերի, սպասվող կառուցվածքային փոփոխությունների և նոր ստեղծվող աշխատատեղերի մասին:

 

Գործատուներն իրավունք ունեն՝

 

1) աշխատուժի ազատ ընտրության.

 

2) զբաղվածության պետական ծառայությունից ստանալու անվճար տեղեկատվություն աշխատուժի շուկայի վիճակի մասին.

 

3) աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորելիս աշխատավարձի փոխհատուցման` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

Աղբյուրը`Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել