Իրավաստեղծ մարմնի, դրա իրավահաջորդի կամ համապատասխան լիազորություններով օժտված վերադաս մարմնի որոշմամբ իրավական ակտի գործողությունը կարող է կասեցվել:
Հայաստանի Հանրապետության Նախագահը կարող է կասեցնել կառավարության որոշումների գործողությունը մեկ ամիս ժամկետով:
Իրավական ակտի գործողության կասեցման մասին իրավական ակտով պետք է սահմանվեն`
1) իրավական ակտի գործողության կասեցման պատճառը կամ նպատակը, ինչպես նաև ժամկետը.
2) մինչև իրավական ակտի գործողության կասեցումը և դրա գործողության վերականգնումից հետո ծագած հարաբերությունների կարգավորման կարգը և պայմանները:
Նշված դրույթները չնախատեսող իրավական ակտի գործողությունը կասեցնող իրավական ակտն իրավաբանական ուժ չունի:
Աղբյուրը` Իրավաբան.net