Լսե ՞լ, թե չլսել հեռախոսային խոսակցությունները

ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունք, որը կարող է սահմանափակվել միայն օրենքով սահմանված դեպքում և կարգով, դատարանի որոշմամբ:

 

 

Մյուս կողմից էլ կապի միջոցներով փոխանցվող տեղեկության ստացումը և կիրառումը կարևոր պայման են հանցագործության դեմ պայքարի արդյունավետության բաձացման համար:

 

 

Եվրոպական դատարանը Կրյուսլինն ընդդեմ Ֆրանսիայի և Հովինգն ընդդեմ Ֆրանսիայի գործերով վճիռներում հեռախոսազրույցների գաղտնալսումը դիտել է որպես անձնական կյանքի և նամակագրության իրավունքի լուրջ միջամտություն:

 

 

Հեռախոսային զրույցների լսումը պետք է դիտվի որպես անձնական կյանքի միջամտություն, եթե նույնիսկ դրանք կատարվել են մասնավոր անձի կողմից:

 

 

Հեռախոսային խոսակցությունները լսելը` որպես քննչական գործողություն, անփոխարինելի կարող է լինել այնպիսի հանցագործությունների վերաբերյալ գործեր քննելիս, ինչպիսիք են կաշառք տալը կամ ստանալը, շորթումը, մարդուն առևանգելը, թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառությունը և այլն:

 

 

Աղբյուրը`իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել