Բնակարանի անձեռնմխելիությունն ամրագրված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 12-րդ, Քաղաքացիական և Քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 17-րդ, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մաիսն եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածներում:
Համաձայն ՀՀ Սահմանադրության 24-րդ հոդվածի` բնակարանի անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով:
Բնակարանի խուզարկությունը դատական վերահսկողությանը պատկանող քննչական գործողություններից մեկն է, որի արդյունքում կարող են ձեռք բերվել արժեքավոր ապացույցներ:
Քննիչը, խուզարկություն կատարելու բավարար հիմքերի առկայության դեպքում, որոնք հնարավորություն են տալիս ենթադրելու, որ որևէ շենքում կամ այլ տեղ կամ անձի մոտ գտնվում են հանցագործության հետքեր, գործիքներ կամ այլ արժեքավոր ապացույցներ, միջնորդություն է ներկայացնում դատարան` անձի բնակարանում խուզարկություն կատարելու մասին:
Դատարանը, քննության առնելով քննիչի միջնորդությունը, կայացնում է որոշում` կամ բավարարում է միջնորդությունը կամ մերժում: Պետք է նշել, որ պրակտիկայում շատ հազվադեպ է պատահում, երբ դատարանները մերժում են այդ միջնորդությունները:
Աղբյուրը`Իրավաբան.net