«Սևամորթ իրավաբանների հասարակության» նախագահը պնդել է, որ «Չելսի» ֆուտբոլային ակումբը և Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան թաքցրել են և չեն հայտնել ոստիկանությանը ֆուտբոլային դատավոր Մարկ Կլատենբերգի ռասսայական մեկնաբանությունները:
Լոնդոնի մայրաքաղաքային ոստիկանությունը դադարեցրել է բողոքի առնչությամբ հետաքննությունը, ըստ որի` պարոն Կլատենբերգը «անթույլատրելի լեզվով» է արտահայտվել Չելսիի երկու խաղացողների նկատմամբ Առաջնային Լիգայի մրցակից Մանչեսթեր Յունայթեդի խաղի ժամանակ: Հղում անելով «BBC»-ին Global Legal Post-ը հայտնում է, որ ըստ «Սևամորթ իրավաբանների հասարակության» նախագահ Պիտեր Հերբերթի, ֆուտբոլային ինդուստրիան կարծես թե ցանկանում է քողարկել այս միջադեպը:
Հոկտեմբերի 29-ին «Չելսին» խաղից հետո պաշտոնապես բողոք է ներկայացրել ֆուտբոլային խաղի դատավոր պարոն Կլատենբերգի նկատմամբ: Սկսվել է հետաքննություն: Այնուամենայնիվ, ոստիկանությունը սկսել է իր հարցումները պարոն Հերբերթի գրավոր բողոքի հիման վրա, սակայն հետաքննությունը ավարտվել է, քանի որ ոչ ոք վկայությամբ հանդես չի եկել, և ոչ մի վկայություն չի եղել, որը կհաստատեր զանցանքը: Ֆուտբոլի ասոցիացիան կշարունակի հետաքննությունը: Վերջինս մեկնաբանություններ չի արել, սակայն ակնկալվում է, որ հետաքննության արդյունքների մասին կհայտարարեն առաջիկա օրերին: