Ինչպե՞ս խրախուսել աշխատողին
Իրազեկ քաղաքացի նախագծի 114-րդ տեսանյութի խորագիրն է՝ Ինչպե՞ս խրախուսել աշխատողին, փորձագետը՝ Երևանի հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Սերինե Խաչատրյանը: Օրենքով նախատեսված դեպքերում և կարգով աշխատողները կարող են ներկայացվել պետական պարգևների: Կոլեկտիվ պայմանագրով կամ կազմակերպության ներքին կարգապահական կանոններով կարող են սահմանվել խրախուսանքի այլ տեսակներ: