Ինչպես դառնալ անհատ ձեռնարկատեր
Իրազեկ քաղաքացի նախագծի 111-րդ տեսանյութի խորագիրն է՝ Ինչպես դառնալ անհատ ձեռնարկատեր, փորձագետը՝ Երևանի հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Զարուհի Հարությունյանը: Ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելիս անհատ ձեռնարկատեր ֆիզիկական անձը պարտավոր է հանդես գալ որպես անհատ ձեռնարկատեր: Անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման համար վճարվող պետական տուրքի չափն է 3000 ՀՀ դրամ: