Ծխախոտ

Յուրաքանչյուր մարդ պետք է տեղեկացված լինի ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության հետևանքով առողջությանը պատճառված վնասի մասին։
Ծխախոտային արդյունաբերություն իրականացնող անձինք պարտավոր են՝

 

1) ապահովել բնակչության՝ տեղեկատվություն ստանալու ազատության և մատչելիության իրավունքն այդ բնագավառում.

 

2) իրազեկել մարդկանց՝ առողջության համար ծխախոտի և ծխի բացասական, ինչպես նաև տնտեսական ու բնապահպանական հետևանքների մասին։

 

Իսկ ու՞մ է արգելվում վաճառել ծխախոտային արտադրատեսակ:

 

Ծխախոտային արտադրատեսակների վաճառքն արգելվում է`

 

1) 18 տարին չլրացած անձանց.

 

2) 18 տարին չլրացած անձանց կողմից.

 

3) բաց տուփերով կամ հատով.

 

4) առանց վաճառողի անմիջական մասնակցության (իրացումը վաճառքի ավտոմատ համակարգի, էլեկտրոնային կամ մեխանիկական այլ սարքավորումների միջոցով), բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վայրերի, որտեղ անչափահասների մուտքն արգելվում է.

 

5)առողջապահական, կրթական, մանկական, դաստիարակչական հաստատություններում, մարզական դահլիճներում, համալիրներում, մարզադաշտերում և առողջարաններում.

 

6) առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ակցիզային դրոշմանիշի.

 

7) եթե ծխախոտի արտադրանքի տուփի վրա չի նշված քանակը (համապատասխանաբար՝ հատերով կամ գրամներով).

 

8) եթե տուփի վրա փակցված չէ ծխախոտում թունավոր բաղադրիչների պարունակության ծավալը (նիկոտին, խեժ), կամ դրանց պարունակությունը գերազանցում է թույլատրելի սահմանաչափը.

 

9) եթե տուփի վրա զետեղված չէ ծխելու վնասակարության մասին լիազորված մարմնի հաստատած նախազգուշացումը.

 

10) եթե ապրանքային նշանը կեղծված է, կամ ապրանքների արտադրությունը հակասում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:

 

Աղբյուր՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել