Հղիության արհեստական ընդհատումը չի կարող կատարվել ցանկացած ժամանակ և պայմաններում. օրենքով սահմանված են համապատասխան կանոններ, ժամկետներ, և անհրաժեշտ է հղի կնոջ առողջության վերաբերյալ բժշկական ցուցումների պահպանում:
Հղիության արհեստական ընդհատումը մինչև 12 շաբաթական հղիության ժամկետը կատարվում է կնոջ դիմումի համաձայն:
Հղիության արհեստական ընդհատումը մինչև 22 շաբաթական հղիության ժամկետը կարող է կատարվել բժշկական և սոցիալական ցուցումների դեպքում՝ կնոջ համաձայնությամբ:
Հղիության ընդհատման սոցիալական ցուցումներն են`
1. հղիության ընթացքում ամուսնու մահը
2. կնոջ կամ ամուսնու ազատազրկման վայրում գտնվելը
3. հղիության ժամանակ մայրական իրավունքից զրկվելը
4. ամուսնալուծությունը հղիության ժամանակ
5. հղիությունը բռնաբարությունից հետո:
Հղիության արհեստական ընդհատումն անչափահասի դիմումով կատարվում է նրա ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների համաձայնությամբ, իսկ դրա անհնարինության դեպքում՝ բժշկական հանձնաժողովի արձանագրության հիման վրա:
Հղիության արհեստական ընդհատումից առաջ և հետո առողջապահական հաստատությունը կնոջը տրամադրում է անվճար բժշկասոցիալական խորհրդատվություն՝ անցանկալի հղիությունից պաշտպանվելու միջոցների ընտրության վերաբերյալ:
Աղբյուրը` Իրավաբան.net